Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

ԵՀՄՖ-ի նախագահությունը մտահոգված է Հայաստանում լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու փաստով

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունն արձագանքում է հայկական NEWSPRESS.am գործակալության բաց նամակին՝ կապված իշխանությունների կողմից լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու և ՀՀ պատկան մարմինների կողմից արդարադատության հիմնական պայմանների խախտման հետ:

ԵՀՄՖ-ի նախագահությունն ուսումնասիրել և քննարկել է նամակում ներկայացված փաստերը և գրանցել հետևյալը. ՀՀ-ում առկա արդարադատության խիստ ցածր մակարդակն անընդհատ հանդիսանում է արտերկրի հայության քննադատության թիրախ: Որքան էլ, որ նամակում ներկայացրած խայտառակ փաստը՝ մեղադրել լրագրողին իրեն դիմած քաղաքացուն ոստիկանությանը դիմելու հորդորի համար, անհնարին լինի ընկալել և հնարավոր համարել ԵՄ-ի ցանկացած երկրի պայմաններում, Հայաստանում տիրող իրավիճակում այն սովորական է: Հատկապես, երբ ուսումնասիրում եք նամակում ներկայացված փաստերը՝ հիմնված լրագրողական հետաքննության վրա, տարակուսանք եք ապրում: Եվրոպահայերի համար հատկապես անընդունելի է Գերմանիայից տարիներ շարունակ եկած օգնության վաճառքով փող աշխատելու ահավոր պրակտիկան, կոնկրետ լրագրողի կողմից ներկայացված ընկերության կողմից: ԵՀՄՖ-ն այդ հարցով խիստ հետաքրքրված է և պատրաստ է կապվելու գերմանական բարեգործական ընկերության հետ՝ պարզելու համար նրանց կողմից իրականացված բարեգործության հարցում հայկական կողմի կատարված հանցագործության մանրամասները: Փաստերի իսկությունը հաստատվելու դեպքում ԵՀՄՖ-ն կմիանա լրագրողների պահանջին, հանցագործության պարզաբանման և մեղավորներին պատժելու հարցում:

ԵՀՄՖ-ին չափազանց հետաքրքրում է նաև EU- ASIA business finance center Հոլդինգի կողմից «Նաիրիտի» վերաթողարկման հարցի շուրջ կառավարության հատուկ բացասական վերաբերմունքի շուրջ և այդ հարցի հետ կապված լրատվամիջոցների նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք դրսևորելու հարցում: Գուցե վերոհիշյալ ԶԼՄ-ն իր գործունեության մեջ չափազանց անկախ գործունեությամբ չի կարող լինել իշխանության սիրելին, բայց և այնպես, «Նաիրիտի» ապագայի կարևորագույն հարցում հանդուրժողականությունը չափազանց կարևոր է: Հատկապես, այս հարցում ԵՀՄՖ-ն պարտավոր է մեծ ուշադրություն ցուցաբերելու, քանի որ ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հենց NEWSPRESS-ի կողմից կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «Նաիրիտի» կազմաքանդման հարցում իշխող դիրք ունենալու և օֆշորների միջոցով կողոպուտներ կազմակերպելու հարցում:

Այս ասուլիսին հաջորդել էր Տիգրան Սարգսյանի կողմից հինգ հայկական ԶԼՄ-ների և պարոն Գրիգորյանի նկատմամ դատական բողոք ներկայացնելու զարմանալի փաստը: Զարմանալի է, քանի որ տարիներ անընդհատ Հետք լրատվական կենտրոնի կողմից հրապարկված աղաղակող փաստերի շուրջ նախկին վարչապետը չի արտահայտվել, չի հերքել և դատական գործընթացներ չի սկսել, իսկ ահա այս ասուլիսը, կարծես, վիրավորել է նրան: Շատ հետաքրքրական է լինելու այս հարցի շուրջ դատարանում նախկին վարչապետի կողմից բացատրություններ լսելը, եթե իհարկե նա մինչև վերջ կգնա ու ետ չի վերցնի դատական հայցը: ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ պատրաստ է բաց նամակում արծածված բոլոր հարցերին հետամուտ լինելու, լրատվության անկախության խնդրի շուրջ միջազգային պատկան մարմինների ուշադրությունը հիավիրելու, այս աճող ու պայթյունավտանգ սկանդալը միջազգային քննության ներկայացնելու և հարցի արդարացի լուծումն ապահովելու համար:

ԵՀՄՖ-ն հետամուտ կլինի հետաքննություն անցկացնել և պարզել, թե որքանով են NEWSPRESS.am-ի գլխավոր խմբագրի՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և իրավական հետապնդումները կապված կայքի գործունեության ու մասնավորապես վերոհիշյալ հրապարակումների հետ: ԵՀՄՖ-ն պատրաստ է այս հարցում իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում անձնապես միջամտել Արիանա Հովսեփյանի նկատմամբ անարդար դատական գործի բացահայտմանը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն

Լուսանկարում` Արմենուհի (Արիանա) Հովսեփյան