Երևանում և Կոտայքում մեքենաներ են արգելափակվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 13-ին, ժամը 01.53-ին տեղեկություն է ստացվել, որ Քաղսի-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Infiniti QX4 մակնիշի 34 ՏՏ 655 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Վ.) ավտոմեքենան (1 ուղևոր):
Հունվարի 13-ին, ժամը 01.08-ին էլ ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Հրազդանի կիրճի Կորեայի ձոր կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mitsubishi Outlander» մակնիշի 34 OF 802 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս են բերել արգելափակումից: