«Փաստ». Գուրգեն Արսենյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն
«Փաստ» թերթը գրում է.
«Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: ԱԳՆ-ի մեր աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Որ Արսենյանը դեսպան է աշխատելու` դա հաստատ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ-ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռևս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում