«Ժամանակ». Արտավազդ Սահակյանի մութ անցյալը. Ինչու է հայտնի բժիշկն ընտրել ՀՅԴ-ն և ոչ թե «Ելքը»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը վերջերս լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ինքը երկու քաղաքական ուժի հետ է պատկերացնում իր մասնակցությունը ԱԺ ընտրություններին՝ մեկը ՀՅԴ-ն է, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղացիական պայմանագիրը»։
Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը դաշինք է կազմել Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետության» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» հետ՝ Արտավազդ Սահակյանը կարծես որոշել է առաջադրվել ՀՅԴ ցուցակով, որովհետև նրա մութ անցյալը՝ կապված 1999թ. փետրվարի 9-ին սպանված ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի հայտնի պատմության հետ, Հայաստանում շատ քչերին է հայտնի, թերևս՝ մեկ-երկու հոգու՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և սպանված Արծրուն Մարգարյանին։
Ըստ ամենայնի, հենց այս պատմությունն անհամատեղելի է դարձրել Արտավազդ Սահակյանին «Ելք»-ի հիմնադիր խմբի հետ։