Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

Երկու տարի անց՝ սպանված Ավետիսյանների տանը. հարազատներն արդարադատության համար պատրաստվում են Եվրոպական դատարան դիմել

2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Աիդա Ավետիսյանը, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, ում համար աղոթում էր ժողովուրդը, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ:

Երկու տարի առաջ այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Ավետիսյանների տուն տանող ճանապարհը: Ծանոթ ու անծանոթ գյումրեցիները շվարած գալիս էին՝ տեղեկանալու, թե ովքե՞ր են Ավետիսյանները, ինչո՞ւ են սպանել, ոչինչ չիմանալով ու բազմաթիվ հարցերի պատասխանները չստանալով՝ հեռանում էին, բայց մեկ ամիս շարունակ կարծես քաղաքն ու մարդիկ քարացան, ու բոլորի դեմքին մի մեծ տրտմություն ու ցավ դրոշմվեց, որի մեջ նշմարվում էր անկարողությունն ու «ինչու»-ն:

Հիմա Ավետիսյանների տան՝ Մյասնիկյան 188 տան դարպասն այլ գույն ունի:

Հիշողությունները ջնջելո՞ւ, թե՞ այլ նպատակով, հստակ չէ:

Հարազատներ եկան, կողպված դարպասը բացվեց: Բոլորը լուռ էին: Բակում կարծես ամեն ինչ նույնն էր, միայն դրկից հարևանը բարձր պատով փակել էր դեպի նույն բակ բացվող իր մուտքը:

Բացվեց նաև Ավետիսյանների տան դուռը, այն, որն այնքան հմտորեն բացել ու մտել էր Վալերի Պերմյակովը:

Տան պատերին դեռ կարելի էր տեսնել երկու տարի առաջվա ամանորյա զարդարանքը: Որոշ բաներ փոխվել էին, արյան հետքերը, կահույքի մի մասն ու մահճակալները չկային, որտեղ ոստիկանության աշխատակիցները գտել էին Ավետիսյանների դիակները:

Դատարկության, սարսափի ու ցավի մթնոլորտ էր տիրում, որ խեղդում էր, շնչահեղձ անում հյուր եկած հարազատներին ու լրագրողներին: Մի բան միանգամից աչքի զարնեց: Մահվան սարսափ տեսած տունն ինքն էլ չէր դիմանում այդ մթնոլորտին ու կարծես հիվանդացել էր, քայքայվել էր տան հատակը:

Ընտանիքի հարազատները չկարողացան զսպել արցունքները: Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ջուլիետա Ջալալյանն ու Ռիտա Պետրոսյանը, ներս մտնելով սկսեցին բարձրաձայն լացել, ողբալ, որ մեր երկրում չկա արդարադատություն: Ռիտա Պետրոսյանը, խոսում էր հանգուցյալների հետ. «Ո՞ւր եք, հրեշտակներ, կարոտել եմ ձեզ»:

Հիշեցնենք, որ ընտանիքի սպանության համար մեղադրվեց Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դեպքի առթիվ Հայաստանում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար՝ 10 տարվա ազատազրկմամբ:

Դատական նիստերը տեղի ունեցան ռազմաբազայի տարածքում: Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման; Ավետիսյանների հարազատները, անգամ փաստաբանները մինչ օրս էլ չեն հավատում դատարանում հնչած սպանության վարկածին՝ դատական նիստերի ընթացքում Պերմյակովն ասել էր, թե որոշել էր ռազմաբազայից դիմել փախուստի, հայ-թուրքական սահմանով հեռանալ, իրեն գումար էր անհրաժեշտ և զենքով մտել էր Ավետիսյանների բնակարան: Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել էր, որ միայնակ է եղել, ընտանիքի անդամներին մենակ է սպանել:

NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե որոշ մանրամասների, ինքնուրույն գոնե կարողացե՞լ են պարզել, վարկածներ ունե՞ն, տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույր Ռիտա Պետրոսյանը պատասխանեց. «Ըսիկ սաղ պայմանավորված գործ էր, բոլորիս էլ հայտնի է, որ Պերմյակովը մենակ չի եղել, սաղ աշխարհը գիտե, քաղաքական հարցեր կան, տկնթաղ արեցին գործը գնաց: Բայց ինչի՞ քրոջս ընտանիքը: Որովհետև գիտեն, որ թիկունք չունին, մենք էլ հոգնանք պայքարելուց, մենք խո չենք կռնա դատարանի դուռը նստինք տարիներով»:

Լրագրողի այն հարցին, թե հայ ընտանիք սպանելու նպատա՞կ է եղել, Ռիտա Պետրոսյանը պատասխանեց. «Նախապես որոշել էին, հայ ընտանիք, մեծ ընտանիքի սպանել, օր ցավ պատճառեր, էդ ազգին, թե ռուս ու հայը խառնելու համար էր, թե ուրիշ բան, չիդեմ, բայց դե Ամերիկայի մատն էր խառը, թե Թուրքիայի ղեկավարները գիտեն, մենք չիդենք: Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին փակեցին, էս ընտանիքի տունն էլ էսպես սև քարով փակվավ պրծավ: Ոչ մի փոխհատուցում չի տրվել, կողքերից էլ կխոսան, թե մորքուրներին են տվել, իրանք սաղ կերան»:

Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույր Ջուլիետա Ջալալյանն արցունքն աչքերին ասաց. «Փորձաքննության ժամանակ պարզվեց, որ արյան հետքեր կային Պերմյակովի շապիկի վրա, որոնք չէին համապատասխանում ո′չ Պեմյակովի, ո′չ տան անդամների արյան նմուշներին, դա մեկ: Երկրորդը՝ եթե Պերմյակովը թողել էր իր համազգեստը, էլ ի՞նչ կարիք կար, որ ինքը ջնջեր ավտոմատի վրայի հետքերը…Մենք անձամբ նայեցինք Պերմյակովի անունից թողած սապոգները, դրանցով անգամ չէին քայլել, հնարավո՞ր է զինվորականը քայլի, նույնիսկ մի քարի կտոր չմնա սապոգի տակ: Ուրեմն դա նախապես պայմանավորված, երկու-երեք տարի պլանավորված սպանություն էր, որը մենք չգիտենք՝ քաղաքական նպատակներո՞վ է արվել… Թեև մեր պետության ղեկավարները լավ էլ գիտեն, էնպես արեցին, որ մենք թողնենք ու գնանք Հայաստանից ու գնացինք: Հիմա Ռուսաստանի Դաշնությունում ենք ապրում: Արդարադատություն այդպես էլ չտեսանք»:

Ավետիսյան ընտանիքի հարազատներն անիծում էին կատարողներին, նաև իշխանություններին, որ այդքան հետևողական չեղան այս գործին, աչք փակեցին ու բազմաթիվ հարցականներով գործը փակեցին:

tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 1 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 2 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 3 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 4 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 5 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 6 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 7 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 8 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 13 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 12 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 11 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 10 tarineranc gyumrun spanvac avetisyanner bnakaranum harazatnern ardarutyunen pahanjum permyakov valer 9