Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

Մեղադրանք` Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսին. նա խուսափե՞լ է հարկերից ու ապօրինի աշխատողներ վարձել 

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանի հյուպատոսական ծրագրերի նախկին համակարգող, ռեժիսոր Արման Մազմանյանը:

Բանախոսը նախ ներկայացրեց, որ մոտ 10 տարի աշխատել է Գյումրիի Իտալիայի պատվո հյուպատոսարանում, բայց Անտոնիո Մոնտալտոն առանց հիմքերը նշելու ու խախտելով աշխատանքային օրենսգրքի մի քանի պահանջներ՝ բանավոր, առանց հրամանի ազատել է նրան աշխատանքից՝ չվճարելով մեկ ամսվա աշխատավարձն /250.000 դրամ/ ու վերջնահաշիվը: Արման Մազմանյանը դիմել է պատվո հյուպատոսին, բայց ապարդյուն: Իր պահանջն ու բողոքն Արման Մազմանյանը որոշել է վիճարկել դատական կարգով՝ պահանջելով աշխատավարձը, վերջնահաշվարկը և ազատման հրամանն ու հիմքերը, բայց հյուպատոսը դատարան չի ներկայանում:

Ասուլիսի ընթացքում Արման Մազմանյանը ներկայացրեց իր աշխատանքային գրքույկը, որտեղ հստակ գրված է, որ ընդունվել է աշխատանքի հյուպատոսարանում, առկա են Անտոնիո Մոնտալտոյի ստորագրությունն ու կնիքը: Սակայն, երբ Արման Մազմանյանն այս փաստաթուղթը ներկայացրել է դատարանին, ու դատարանը պահանջել է պարզաբանում, պատվո հյուպատոսը նիստերին չներկայանալով գրավոր պատասխանել է. «Գյումրիում կա Իտալիայի պատվո հյուպատոս, բայց գոյություն չունի պատվո հյուպատոսարան: Այդ է վկայում նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ 2016թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված-հաշվառված չէ: Ուստի ես՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս, չէի կարող հանդիսանալ գործատու և արձակել հրամաններ, այդ թվում՝ աշխատանքի ընդունման և ազատման»/ մեջբերված է փաստաթղթից/:

Արման Մազմանյանը հյուպատոսի այս մեկնաբանությանը հակադարձում է՝ նշելով, որ հավաքել է մի շարք փաստեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Գյումրիում՝ Գորկու փողոց 3-րդ նրբանցք 36 տանը, տեղակայված է եղել Իտալիայի հյուպատոսարանը, նաև բոլոր այն հաղորդումներն ու ռեպորտաժներն է հավաքել, որտեղ Անտոնիո Մոնտալտոն պատմում է, թե ինչպես է եկել Գյումրի ու հյուպատոսարան ստեղծել, ծրագրերի մասին պատմել:

Արման Մազմանյանը դիմել է Շիրակի մարզի դատախազություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս կարող է հյուպատոսը հրաժարվել ստորագրությունից, երբ հյուպատոսը հենց նույն ստորագրությամբ տեղեկանքներ է տրամադրել ու ինչպե՞ս է, որ Գյումրիում բոլորին հայտնի Իտալիայի հյուպատոսարանը, որի շենքի վրա մի ժամանակ փակցված էր Իտալիայի դրոշը, գրված էր՝ Իտալիայի հյուպատոսարան, հանկարծ դադարեց գոյություն ունենալ:

NEWSPRESS.am-ի թղթակիցը բանախոսից փորձել է պարզել, թե արդյոք կատարվե՞լ են սոցվճարներ 10 տարվա ընթացքում. «Ճշտել եմ, որ իմ աշխատած տասը տարվա ընթացքում ոչ մի սոցվճար չի կատարվել և հնարավոր եմ համարում, որ հյուպատոսը հենց այդ պատճառով է հերքում հյուպատոսարան ունենալու ակնհայտ փաստը, այսինքն՝ չկա կառույց, չկան հարկային պարտականություններ: Ես աշխատավարձ ստացել եմ առձեռն, իսկ 10 տարվա ընթացքում մտածել եմ, թե կատարվում են մուծումները, միայն դատական գործընթացի ժամանակ փաստաբանի օգնությամբ հարցում կատարեցինք, ու պարզվեց, որ ոչ մի մուծում կատարված չէ»:

Արման Մազմանյանը դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Իտալիայի արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց այդպես էլ հստակ պատասխան չկա կամ հորդորել են դատական կարգով հարցը լուծել, կամ նշել, որ Անտոնիո Մոնտալտոն կտրամադրի բոլոր փաստաթղթերն ու աշխատավարձը, բայց 2015 թվականի սեպտեմբերից մինչ այժմ Իտալիայի պատվո հյուպատոսը չի արձագանքում ու ոչ մի պատասխան չի տվել նախկին աշխատողին:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանից պատասխան ստանալու հույսով այցելեցինք այն վայրը, որտեղ Իտալիայի պատվո հյուպատոսարանն էր: Դռները, սակայն, փակ էին, իսկ Իտալիայի դրոշը բացակայում էր: Պատվո հյուպատոսին հաճախ կարելի էր հանդիպել իրեն պատկանող «Վիլլա Կարս» հյուրատանը: Այստեղ դռները բաց էին, տեղեկացրին, որ Անտոնիո Մոնտալտոն Հայաստանում չէ ու միայն ամսվա վերջում կվերադառնա:

Կինոռեժիսոր Արման Մարզմանյանը ցանկանում է հրապարակայնացնել իր պահանջը, քանի որ ո′չ դատարանին, ո′չ դատախազությանը դեռ չի հաջողվում հասկանալ՝ ի վերջո Իտալիայի պատվո հյուպատոսարան կա՞, թե՞ ոչ:

Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի պարզաբանումները կլինեն հաջորդ հոդվածում:

mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 3 mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 4 mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 5 mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 6

mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 2 mexadranq italay patvohyupaosin gyumrum naxusapel harkeric yevaporinabar ashaxtakicner vardzel rejisor mazmanyan 1