ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնական այցով Մոսկվայում է
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության կազմավորման 295-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին: