«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչ ուզում եք արեք, այդ օրը չպետք է «չեպե» լինի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն` տնտեսական մասով:
ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաև նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը:
Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը, թողնվել է հունվարի 13-ից հետո, երբ Սերժ Սարգսյանն կվերaդառնա արտերկրից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում