Ոստիկանության տեսանյութը՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դեպքի մասին
Հունվարի 7-ին՝ ժամը 12:30-ի սահմաներում Գավառի Ազատության փողոցից Գավառ բժշկական կենտրոն է տեղափոխվել Նորատուսսի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի դին: Վերջինիս սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Նորատուսի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն: Նա ոստիկանություն է ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով, նախնական տվյալներով, կրակոցներ են արձակվել: