Ապարան-Ալագյազ ճանապարհին ձյան մեջ մեքենա է արգելափակվել
Հունվարի 9-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին՝ Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածի 6-րդ կմ-ից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34 TD 869 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան (5 ուղևոր):