Կրակել են Գեղարքունիքի փոխմարզպետի որդու վրա
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու նկատմամբ:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում նրա վրա կրակել են: Երիտասարդը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Մանրամասները կհայտնենք քիչ ուշ: