Կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դի
Հունվարի 6-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում երկու օր է՝ քաղաքացի է ընկած ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության երկաթբետոնյա կառուցատարրերի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված տղամարդու դի (50-60 տարեկան):