Իզմիրում մասշտաբային հարձակում է պատրաստել
Իզմիրում պայթյունի վայրում գտնված զենքը վկայում է, որ պատրաստվել է ավելի մասշտաբային հարձակում: Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքի հայտարարությունը փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
Նա հայտնել է, որ «պատրաստվում էր էլ ավելի արյունահեղ հանցագործություն»:
Հիշեցնենք, որ Իզմիրի դատարանի շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն եւ փոխհրաձգություն: Առնվազն 2 մարդ զոհվել է, ևւս 5 մարդ վիրավորվել: