Ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 4-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեից՝ Արարատ Ռեզորթ հյուրանոցային համալիրի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Chariot մակնիշի 89 PR 899 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան:
***
Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փփրկարարները արգելափակումից դուրս են բերել Mazda 6 մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան: