Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

Քրեական պատասխանատվության կենթարկվի՞ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին մեղադրող դատախազ Կորյուն Ներսիսյանի եւ փաստաբան Գեորգի Մելիքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին գրում է armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ այդ օրը փաստաբան Գեորգի Մելիքյանը փաստաբանների պալատին հայտնել էր, որ դատավոր Ադամյանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կորյուն Ներսիսյանը փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ մամուլի հրապարակումների կապակցությամբ դեռեւս դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունում սկսվել է ծառայողական ուսումնասիրություն: Ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ դեկտեմբերի 15-ին փաստաբանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված դիմումը:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով մեղադրող դատախազի վարքագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատին ներկայացրած դիմումը եւ հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ այդմ՝ Փաստաբանների պալատի նախագահը փաստաբան Գեորգի Միքայելյանի նկատմամբ դրսեւորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Երեկ մեր զրույցում հարձակման ենթարկված փաստաբան Գեորգի Միքայելյանն ասաց, որ դեկտեմբերի 14-ին դիմել է Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Դիմումը ստանալուց 10-օրյա ժամկետում դատախազությունը պետք է որոշում կայացնի՝ հարուցո՞ւմ է քրեական գործ, թե՝ ոչ: Դիմել եմ այն ակնկալիքով, որ պետք է օբյեկտիվ որոշում կայացվի Գլխավոր դատախազի կողմից, քանի որ որպես պետական այր, իր աշխատակիցն է նման անօրինական վարքագիծ դրսեւորել, ու ընդհանուր առմամբ դա ուղղված է փաստաբանական հանրության դեմ, որն անընդունելի է: Իմ նկատմամբ հանցագործություն կատարած անձը չպետք է մնա անպատիժ»,- հավելեց փաստաբանը:

Մեր հարցին, թե միջադեպից հետո դատախազը իր հետ կապ հաստատե՞լ է, Գեորգի Մելիքյանը բացասական պատասխան տվեց: Նա ընդգծեց, որ մեղադրող դատախազը ոչ միայն իր նկատմամբ է անհարգալից վերաբերմունք դրսեւորել, այլ նաեւ դատարանի: «Դատարանի հետ ավելի վատ էր խոսում, դատավորը բացարձակ որեւէ ձայն չի հանել: Ես կարծում եմ, որ այս հանցագործությունն ուղղված է եղել ոչ թե պաշտպանի, այլ դատարանի նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել արդարադատության նկատմամբ: Դատարանը տվյալ պարագայում արհամարհել է իր նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքը եւ որեւէ արձագանք իր կողմից չի եղել»,- մանրամասնեց փաստաբանը:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, եթե դատախազությունը որոշի քրեական գործ չհարուցել, ապա ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու, Մելիքյանն ասաց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմի ՄԻԵԴ. «Պետք է պետությունը պատասխան տա իր դատախազի լկտի պահվածքի համար»,-նկատեց նա:

34-ամյա դատախազ Կորյուն Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին է: Սա նրա մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: Նա մեկ այլ դատական նիստի ժամանակ՝ մոտ երկու ամիս առաջ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: Վերջինս երեկ մեր զրույցում պատմեց, որ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հարցեր է տվել պաշտպանին եւ քանի որ այդ հարցը իր պաշտպանյալի իմացության սահմաններից դուրս էր, նա փորձել է հայտարարություն անել. «Սա դուր չեկավ դատախազին, որովհետեւ դրանից հետո բարկացավ, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, հետո անցավ անձնական վիրավորանքներին:

Դատարանը միջամտեց եւ նկատողություն հայտարարեց նրան, որից հետո նա արդեն դատարանին վիրավորեց: Դատավորը նրան ասաց, որ ի վերջո փաստաբանը իր մասնագիտական գործունեությունն է կատարում, եւ իրավունք չունի դրան խոչընդոտել: Դրանից հետո նա վիրավորեց նաեւ դատավորին, ասաց՝ եթե դուք դատավոր եք, ուրեմն, ճի՞շտ եք, դատավորն ի պատասխան ասաց, որ շարունակելու դեպքում համապատասխան որոշում կկայացնի, սակայն դատախազն այս անգամ էլ ասաց՝ ինձ դրանով մի վախեցրեք: Դատավորը նրան զգուշացրեց՝ ձայնը չբարձրացնել, ինչին ի պատասխան Ներսիսյանն ասաց՝ բարձրացնեմ ավելի վատ կլինի: Այն, ինչ ասացի, սրանց ձայնագրությունները կան»,- մանրամասնեց Գայանե Լյուդվիկյանը:

Փաստաբանների պալատի նախագահը Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ դրսեւորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Քրեական պատասխանատվության կենթարկվի՞ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին եւ կքննարկվի՞ արդյոք նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դատախազությունը սահմանափակվի միայն դատախազին խիստ նկատողություն տալով: