Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Սա բեկումնային տարի է լինելու. Աշոտ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ, որում, մասնավորապես ասված է.

«Իմ տառապալի Ազգ, պաշտելի Հայ ժողովուրդ:

Սկսվում է մի նոր տարի, որը բեկումնալից է լինելու մեզ համար:

Կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ. կամ փոխելու ենք մեր ներկան և դառնալու ենք հզոր ապագայի տեր և կամ շարունակվելու է խաբեբայության և կեղծիքի մեջ ապրելու, այլոց ողորմությանը սպասող և ձեռքի գործիք դարձած, սեփական եսը կորցրած ու, որպես անկախ պետություն վերանալու իրատեսական վտանգի առջև կանգնած ներկան: Մեր երբեմնի հզոր արդյունաբերական հանրապետությունը, որտեղ չկար գործազրկություն, ծանր և ռազմական արտադրությունները խիստ զարգացած էին, իսկ քիմիական արտադրական հզորություններով աշխարհում առաջիններից էինք, այսօր գտնվում է ողբալի վիճակում. քիմիական արտադրություններն իսպառ վերացել են, մնացյալ արտադրությունները փակվել են, և տնտեսությունը հայտնվել է ողբալի վիճակում: Եվ սա այն դեպքում, երբ մեր տարածաշրջանը դարձել է Եվրասիայի համար կենսական կարևոր ու ստեղծվել են պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռնել կրկին տնտեսության աննախադեպ վերելք ապահովելու և առավել հզոր երկիր դառնալու համար:

Այսօրվա գեոքաղաքականությունն ստիպում է մեզ զարգանալ դառնալով Եվրոպան Ասիայի նետ կապող կարևորագույն կառույց: Բացառիկ մեծ է Իրանի, Չինաստանի և ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանով տրանսպորտային ուղիների և էներգակիրների տեղափոխման խնդիրների շուրջ: Անչափ մեծ է Ռուսաստանի հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, որպես կարևորագույն ռազմավարական գործընկեր, կապված հարյուրամյակների ավանդույթներով:

Գարնանը սպասվող իշխանափոխության դեպքում հնարավոր է դառնալու մեր երկրի բացառիկ կրավորական դերից՝ բացառիկ ակտիվի անցնելը և արդի մարտահրավերներն ընդունելը: Հայաստանի շուրջ վերջին տարիներին հետաքրքրությունները նվազել են և ԵՄ-ում և Ռուսաստանում, սակայն սպասողական վիճակը գնալով սրվում է. և′ Եվրոպան, և′ Ռուսաստանը հավատում են մեր Ազգի պոտենցիալին և սպասում լեթարգիական քնից արթնանալուն: Շատ մեծ է այդ հարցում մեր Սփյուռքի դերը: Սփյուռքը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում իր հզորագույն անհատների շնորհիվ. սա մեր Ազգի առնձնահատկություններից է: Մենք միշտ ունեցել ենք հազվագյուտ անհատականություններ և ոչ բավարար միաբանություն: Հիմա ևս նույնն է. մեր լոբիստները «աստղեր են իջեցնում երկնքից», իսկ համայքները տեղյակ չեն նույնիսկ իրենց առաջնորդների կատարած գործերին: Հայաստանի ճակատագրով խիստ մտահոգված և ակտիվ գործիչներն անում են ամենն, ինչ պետք է մեր արտաքին քաղաքականության առաջընթացն ապահովելու համար:

Նրանք մասնակցում են նաև մեր երկրի ներքին քաղաքական կյանքին և պատրաստվում են առավելագույնս մասնակցելու: Այս առումով 2017ը լինելու է բեկումնային: Արտերկրի հայության գիտակից զանգվածը ընկալում է պահի կարևորությունն, իսկ առավել ակտիվ և հզոր անհատներն իրենց վրա են վերցնելու պայքարն առաջնորդելու խնդիրը: Ստղծվում է այդքան բաղձալի համախմբումը սփյուռքի և մայր Հայրենիքի ակտիվ զանգվածների միջև և սա որոշիչ է լինելու մեր երկրի ապագայի համար: Արցախի հարցում Սփյուռքը և Հայաստանը հազվագյուտ համակարծիքություն են ցուցաբերել միշտ և այժմ էլ այն նույնն է. Արցախը դա Հայաստանն է իր ազատագրված տարածքներով հանդերձ և չկա թշնամում հող զիջելու ոչ մի նախապայման: Հող զիջելը ընկալվում է մեր Ազգի կողմից, որպես բացառիկ դավաճանություն և անփառունակ ապագա է սպասվում նման հային, եթե կգտնվի այսպիսինը:

Սիրելի հայրենակիցներ: Մեր ապագան հստակ է և մենք հաղթելու ենք բոլոր ճակատներում: Մեր դժբախտությունները մնալուն են հին տարվա մեջ և մենք նոր՝ հզոր երկրի հիմքն ենք դնելու այս տարի: Կրկնում եմ. ՍԱ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ: Հավատանք մեր ուժերին և նոր տարին սկսենք մեծ ավյունով, բացառիկ հավատով և հույսով, որ մենք փոխելու ենք այս գաղջ իրավիճակն իր գաղջ ռեժիմով ու նոր համակարգ ենք ստեղծելու, անհամեմատելի, առավել առողջ հարաբերություններով համակարգ և նորմալ, քաղաքակիրթ հասարակության ստեղծման հիմքերն են դնելու:

Աստված ուժ տա մեզ և եռանդ: Աստված պահի մեր երկիրն ու մեր Ազգը: