Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ, ՀՀ ԶՈւ-ում վիրավորներ չկան. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականացվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւերում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն… լավ բան չի։
Հ.Գ. Ինչե՞ր պետք է լինեն, որ հասկանաք ճիշտ աշխատել այս իրավիճակներում»։