Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է. ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Այս անգամ չեն կարող ստել, իբր հայկական կողմն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիոն փորձ արել։ Իրանց ձախողված օպերացիայի փաստական ապացույցներ են թողել մեզ մոտ։
Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնեն և բաց տեքստով ասեն, որ հենց Ադրբեջանն է ամեն ինչ անում բանակցային գործընթացը տապալելու ու մշտական լարվածություն պահելու համար»։