Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի. Tert.am
Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում