ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովի մեքենան վթարի է ենթարկվել. նա և վարորդը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել
Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի