Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

Հայաստանը խաղաղության ջատագովն է. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին:
***
Նախագահի շնորհավորական խոսքը ԱԳՆ-ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ,

Հարգելի՛ դիվանագետներ,

Անցնող տարին մեզ համար խորհրդանշական էր: Հայաստանը տոնեց իր անկախության 25-ամյակը: Քսանհինգ տարի առաջ, ինչպես մեր ողջ նորանկախ երկիրը, այնպես էլ մեր դիվանագիտությունն առաջին քայլերն էր անում։

Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ` կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային և վստահելի դիվանագիտությամբ։

Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին՝ գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունը ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում։ Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ նշել խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու պատիվը: Հայաստանն այդ պատվին արժանացավ մեր նախաձեռնողական, ակտիվ դիվանագիտության արդյունքում: Դա մեր նկատմամբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների վստահության և համերաշխության դրսևորում էր։

Հայաստանի դիրքորոշումներն ու տեսակետը ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից՝ շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ ձեր՝ ներկաների սկզբունքային արտաքին քաղաքականության:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում:

Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել:

Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց հետո մեր ժողովրդին ասենք՝ այս նախադասությունը, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ ինչ-որ բան փոփոխվի, նորից պիտի սկսենք բացատրել, թե ինչու՞ է փոխվել և այլն: Բայց դա էական չէ: Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու:

Մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ:

Վստահ եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ:

Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար: Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով սրտանց շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին՝ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում, մեր դիվանագետներին, ովքեր լավագույնս ներկայացնում են Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում:

Այս պահին պետք է հատուկ առանձնացնեմ այն դիվանագետներին, ովքեր մեր ազգային շահերը խիզախորեն պաշտպանում են Դամասկոսում, Հալեպում և Բաղդադում: Այնտեղ ծառայող մեր գործընկերները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ դիվանագետի ծառայությունը կարող է ընթանալ ոչ միայն բարձրաշխարհիկ ընդունելությունների, այլև սովորական պատերազմի պայմաններում:

Ամանորի բարեմաղթանքներ եմ նաև հղում Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին, որոնցից շատերն այսօր ներկա են այս դահլիճում։ Վստահ եմ, որ նրանք ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն և որ ցանկանում են գործ ունենալ պատասխանատու և վստահելի գործընկերների հետ:

Հարգելի՛ դեսպաններ,

Խնդրում եմ իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին և ժողովուրդներին։ Մաղթում եմ, որ գալիք տարում առանձնահատուկ արգասաբեր լինեն մեր համատեղ ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, մեր համագործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ես կարծում եմ, որ դուք նաև անցյալ տարի նվեր եք ստացել՝ այս հարմարավետ շենքը, որտեղ մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է դիմավորենք Նոր տարին: Հուսով եմ, որ այս պայմանները ևս ձեզ կօժանդակեն, որպեսզի բարձր պահեք հայկական դիվանագիտության վարկը: Սա չափազանց կարևոր է:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ գալիք 2017 թվականին ջերմություն ձեր ընտանիքներում և հաշտություն, առաջին հերթին՝ հաշտություն ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմանն է: Շնորհավոր Նոր տարի:

Շնորհակալ եմ»: