Արմավիրում շմոլ գազից ընտանիք է թունավորվել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, 2003 թ. ծնված Անի Վ.-ն եւ 2005 թ. ծնված Սոնա Վ.-ն եւ հայտարարել, որ իրենց տանը վատ են զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: