Գաբրիել Ղազարյանը նշանակվեց նույն նախարարությունում, այս անգամ՝ տեղակալ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է նախարարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: