Տու-154 ինքնաթիռի օդաչուների վերջին խոսքերը
Փորձագետները վերծանել են Սև ծովն ընկած Տու-154 ինքնաթիռի ինքնագրիչ սարքի ձայնագրությունը: Այն թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչ է կատարվել օդաչուների սրահում: Այս մասին գրում է Life.ru կայքը:
Ձայնագրության մեջ որոշ խոսեր այնքան էլ հստակ չեն եղել, սակայն պարզ է դառնում, որ իրավիճակն անսպասելի էր անձնակազմ համար: Ինքնաթիռն իսկապես տեխնիկական խնդիրներ է ունեցել:
Ներկայացնում ենք օդաչուների վերջին խոսքերը, որից հետո ձայնագրությունն ընդհատվել է.
— …Скорость 300… (Неразборчиво.)
— (անհասկանալի, աղմկոտ)
— Забрал стойки, командир.
— (անհասկանալի, աղմկո.)
— Ух, ё-мое!
(հնչում է կտրուկ ազդանշան)
— Закрылки, сука, чё за х**ня!
— Высотометр!
— Нам… (անհասկանալի)
(Հնչում է երկրի հետ շփման տագնապի ազդանշան)
— (անհասկանալի, աղմկոտ)
— Командир, мы падаем!
Ձայնագրությունը ավարտվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության` Սիրիա ուղեւորվող Տու-154 օդանավը, որը Սոչիի հատվածում անհետացել էր ռադարներից, ընկել է Սեւ ծովը: Ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամ եւ 84 ուղեւոր, այդ թվում` արտիստներ ու մամուլի աշխատակիցներ: