Բժիշկներին գումար տալը կոռուպցիա չէ, այլ բարի կամքի դրսևորում. նախարար
Հայաստանի առողջապահության ոլորտում կա 120 մլրդ դրամի ստվերային շրջանառություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ փոխանցելով Համաշխարհային բանկի փորձագետների տվյալները:
Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ շտապել է ընդգծել, որ դա ոչ թե կոռուպցիա է, այլ «գրպանից դուրս ծախս»։
Նախարարը նկատել է, որ թեև շրջանառության մեջ կան կոռուպցիոն ռիսկեր, բայց այդ ամբողջ շրջանառությունը չէ կոռուպցիա։
«Դրանք այն վճարներն են, որոնք քաղաքացիներն անում են բարի կամքով։ Մենք աշխատելու ենք բնակչության հետ, որպեսզի կանխենք նման երևույթները»,- ասել է նախարարը։