Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինն ու ռուբլունը՝ նույնպես
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կազմել է 483.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.65 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 505.13 դրամ (աճել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 593.00 դրամ (աճել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.95 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 244.59 դրամ, ոսկի՝ 17,580.52 դրամ, պլատին՝ 14,078.71 դրամ։
Դեկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։