«Իրավունք». ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն անցյալի հուշ է
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շարունակում է քննարկվել հայ հանրության կողմից: ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանն անդրադարձավ արցախյան խնդրին և ոչ ավել, ոչ պակաս զիջումների մասին խոսեց: Ապրիլյան պատերազմից հետո հայ հանրության համար անընդունելի է խոսել որևէ զիջման մասին արցախյան խնդրում: «Իրավունք»-ը գրել էր, որ նախկին ՀՀՇ-ականների համար անընդունելի է ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքը:
Այդպես է, թե ոչ, պարզեց «Իրավունքը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանից: «Ելույթում կային դասագրքային ճշմարտություններ, որոնք ինձ համար ընդունելի էին: Կային նաև մոտեցումներ, որոնք ուղղակի մերժելի են: Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ կյանքն ու քառօրյա պատերազմն են դա ապացուցել»,- ասաց կուսակցության նախագահը:
Քոքոբելյանը համոզված է՝ այսօրվա վիճակում ապրիլյան պատերազմից և Ղրիմի դեպքերից հետո, երբ Ղրիմի երաշխավորներն են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, Արցախի խնդրի համար փուլային լուծման տարբերակ առաջ քաշելը ու դրա մասին խոսելը անցյալի հուշեր են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում