Հայաստանի ՌԴ դեսպանատան դիմաց մոմավառություն է կազմակերպվել` ավիավթարի զոհերի հիշատակին
«Մարդկային ցավը ազգություն չի ճանաչում»: Այս կարգախոսով Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև էին հավաքվել մի խումբ երիտասարդներ և քաղաքացիներ, ովքեր մոմվառությամբ հարգեցին ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի ավիավթարի զոհերի հիշատակը: Ակցիայի մասնակիցները մոմեր վառեցին և ծաղիկներ դրեցին դեսպանատան դիմաց:
Նրանք նաև իրենց ցավակցությունն են հայտնել և երկտող գրել դեսպանատան ցավակցությունների գրքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սիրիա, կործանվել է Սև ծովում: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում ավելի քան 90 մարդ կար՝ անձնակազմի 8 անդամ և 84 ուղևոր, որոնց թվում 8 զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան համույթի 64 երաժիշտներ, ռուսական հեռուստաալիքների 9 ներկայացուցիչներ, «Արդարացի օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան՝ հայտնի որպես բժիշկ Լիզա, երկու դաշնային ծառայող:
Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել: