Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Խաչատրյանին ազատել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Խաչատրյանին ազատել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Նախագահի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև) է նշանակվել Ջիվան Մովսիսյանը: