ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է Տու-154-ի վթարվելու հիմնական վարկածները
Ահաբեկչությունը չի դիտարկվում որպես Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման հիմնական վարկած: Այդ մասին, TASS գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով նաև ղեկավարում է պատահարի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողով:
«Այսօր, որքանով մեզ հայտնի է, միջադեպի հիմնական պատճառները չեն ընդգրկում ահաբեկչության ակտի տարբերակը, և դրանից ելնելով՝ մենք կարծում ենք, որ ավիավթարի պատճառ կարող էր դառնալ կա′մ տեխնիկական վիճակը, կա′մ ինքնաթիռի կառավարումը, բայց ընդգծում եմ, որ դա կպարզի քննությունը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության հատուկ տեխնիկական հանձնաժողովը»,- բրիֆինգի ժամանակ ասել է Սոկոլովը: