Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Մութ ու ցուրտ տարիներից հետո ամենախայտառակ տարին 2016-ն էր. Աշոտ Գրիգորյան

Հաղթանակից հետո առաջին պարտությունն արցախյան ճակատում և ժողովրդական ըմբոստության ճնշում, աղքատության աճ, տնտեսության անկման արագացում, հակազգային և պարտվողական քաղաքականություն և դիվանագիտական ճակատում բացառիկ պարտությունների տարի: Ամփոփելով անցնող 2016 թվականը՝ այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում  ասաց Եվրոպական միությունների խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

«Եթե մութ ու ցուրտ տարիներին ԼՏՊ-ն դրեց մեր արդյունաբերության ոչնչացման հիմքը և ապամոնտաժելով երբեմնի հզոր գործարանները, վաճառելով արտասահման լավագույն տեխնոլոգիաները՝ ԼՏՊ-ների ռեժիմը քայքայեց տնտեսությունն ու հիմք դրեց թույլ ու տկար Հայաստանին, ապա մեր ազգը սերունդներին թողեց նաև հպարտանալու առիթ. ի հեճուկս ԼՏՊ-ի՝ մենք հաղթեցինք պատերազմում և ազատագրեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր տարածքը»,- նշեց Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ այս տարին նշանավորվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումներով. «Կորցվեց տարածք, կասեցվեց հայրենասեր ուժերի կողմից կորցրածը վերականգնելու շանսը, և չնայած «Սասնա ծռերի» հայրենասիրական մղումների վրա սկսած շարժման ուժգնությանը՝ դրժվեց փոփոխությունների վերջին հնարավորության իրականացումը, ու բռնապետությունը ցույց տվեց իր ծաղրելի դեմքը»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ իշխանություններն իրենց լիովին սպառել են արդեն տարիներ ի վեր, բայց «մեռնող դևի նման փորձում են փրկվել և հենց դրանով ավելի են վնասում և ազգին, և իրենք իրենց»:

Խոսելով վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակվելու մասին՝ Աշոտ Գրիգորյանն ասաց, որ այդ նշանակմամբ Սերժ Սարգսյանին հաջողվեց մոտ մեկ ամիս անորոշ տրամադրություններ ստեղծել:

«Կարճ ժամանակ հետո արդեն պարզվեց, որ վարչապետ Կարապետյանի համար պատրաստված էր ՀՀԿ-ական գերեզմանատունը: Առաջին փորձաքարը նոր վարչապետի համար «Նաիրիտն» էր, որի վրա էլ հենց նա փառավորապես տապալվեց: Արդյունաբերության վերականգման անհրաժեշտությունը չի ընկած այս վարչապետի ընկալման շրջանակներում: Այսօրվա կառավարության մոտ, կարծես, դրա ոչ պատկերացումը կա, և ոչ էլ փորձն է բավարար: Տնտեսության կործանումը բերել է երկրի անկախության աստիճանի զրոյացմանը: Արտաքին դիվանագիտության մետրը՝ ԱԳ նախարարը, քաղաքական տուրիստի կարգավիճակից իջավ բազմոցագետի մակարդակի. Նալբանդյանի գոյության մասին, գոնե արտերկրում, իսպառ մոռացել են: Ահա այս վիճակում սկսվում է Նոր տարին, որից սպասելիքներն անչափ մեծ են»,- ասաց  Եվրոպական միությունների խորհրդի նախագահը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ձևավորվելու է ընդդիմադիր շարժումը, և հաջող կոալիցիա կազմելու դեպքում, ըստ նրա, հնարավոր է «ռեժիմի տապալում և նոր առաջադեմ ու գործունյա իշխանության ձևավորում»:

Աշոտ Գրիգորյան խոսքով՝ նոր իշխանությունն «օդի պես անհրաժեշտ է»՝ և′ ժողովրդին ոգևորելու ու աշխատանքի լծելու առումով, և′ տնտեսության կործանումը կասեցնելու ու արդյունաբերության վերածնունդը կազմակերպելու, և′ արտաքին աշխարհին դրական մեսսիջներ ուղարկելու առումներով:

«Սփյուռքը Սերժ Սարգսյանից վերջնականապես ձեռք է քաշել և սպասողական վիճակ է որդեգրել: Արտերկրի ակտիվ հայությունը պատրաստվում է առաջին անգամ կատարել ընտրություններին խիստ հետևելու պարտականությունը: Բնական է, որ հաջող ընտրությունների կազմակերպման և իշխանափոխության դեպքում և սփյուռքահայության և օտարերկրացի դոնոր ներդրողների հսկայական բանակներ կժամանեն Հայաստան: Հիմա էլ մեր՝ արտերկրի հայության և հայտնի գործարարներիս ներդրումային ցանկությունն ու պոտենցիալը հսկայական է: Մեզ հայտնի են արտադրությունները վերականգնելու ուղիները և պատրաստ ենք միլիարդավոր դոլարների հոսք ապահովել դեպի Հայաստան: Հայաստանը գտնվում է Արևելք֊Արևմուտք խաչմերուկում և մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներդրողների համար: Միայն կոռուպցիայի հսկայական, անմարդկային չափերը և իշխանության նկատմամբ բացառիկ անվստահությունն է, որ արգելակում է ներդրումների հոսքը»,- նկատեց Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր իշխանության կարիքն ահավոր մեծ է և խիստ անհրաժեշտ:

Մեր զրուցակիցն ասաց, որ մեր քաղաքացիական գիտակցությունից է կախված գարնանը նոր երկիր՝ ապագայի Հայաստան ստեղծելու մեր երազանքի իրականացումը:

«Փոփոխությունների և հաղթանակի գրավականը մեր համախմբման մեջ է. միայն համախմբումը հնարավորություն կտա կոտրելու ռեժիմի ողնաշարը: Անձնական շահը մոռանալով, հանուն ազգի փրկության և երկրի կործանումը դադարեցնելու նպատակով՝ մեկ բռունցք դառնալու անհրաժեշտությունը դարձել է անսահման մեծ: Արտերկրի և Հայաստանի հայության միավորումը միակ փրկության ուղին է երկիրն այս վիճակից հանելու և կտրուկ վերընթաց ապահովելու համար»,- ասաց նա:

Ամփոփելով իր խոսքն ու նախանշելով երկիրը ստեղծված դրությունից հանելու ելքը՝ Գրիգորյանն ասաց. «Միավորում ու համախմբում. ահա ողջ հայությանն ուղղված մեր կոչը, որի իրականացումը դարձել է պատմական անհրաժեշտություն»: