Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն. Սեյրան Օհանյանի հայտարարությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:

Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10-միլիոնանոց հայությունն ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունն էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։

Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:

Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև ՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:

Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։

Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։

Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։

Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։

Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։

Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:

Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։

Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:

Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:

Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»: