Հայտնաբերվել է Ту-154 ինքնաթիռի աղետից զոհվածներից մեկի մարմինը
Հայտնաբերվել է ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռի աղետից զոհվածի մարմին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
«Սոչիի ափային գծից 6 կմ հեռու հայտնաբերվել է ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածի մարմին: Մարմինը փրկարարական նավ է բարձրացվել»,- ասել է նա:
Իգոր Կոնաշենկովին հայտնել է նաև, որ Սոչիի շրջանում կործանված Ту-154 ինքնաթիռում ՌԴ ՊՆ ճշգրտված տվյալներով՝ եղել է 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը՝ կիրակի առավոտյան Ադլերի օդանավակայանից պլանային չվերթ իրականացնելիս ռադարներից անհետացել է Ту-154 ինքնաթիռը: Ավելի ուշ ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ Սոչիի սևծովյան ափից 1,5 կմ հեռու 50-70 մ խորության վրա հայտնաբերվել են Ту-154-ի կորպուսի բեկորներ: