Սև ծովում հայտնաբերվել են ընկած Ту-154 ինքնաթիռի կորպուսի բեկորներ
Սոչի քաղաքի սևծովյան ափից 1,5 կմ հեռու 50-70 մ խորության վրա հայտնաբերվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կորպուսի բեկորներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌՊՆ մամլո ծառայությանը:
Աղբյուրը հայտնել է, որ ափից 5,5 կմ հեռավորության վրա Սև ծովում հայտնաբերվել են ենթադրաբար՝ ТУ-154-ում եղած մարդկանց անձնական իրեր:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Ту-154-ը մեկնել է Սոչիից և որոշ ժամանակ անց անհետացել է ռադարներից: Ներկայումս կազմակերպվել են դրա որոնումները: Ինքնաթիռում մոտ 100 մարդ է եղել, ստույգ թիվը ճշտվում է:
«Ինքնաթիռը մեկնել է Լաթաքիա, ինչից հետո անհետացել է ռադարների էկրանից»,- հայընել է աղբյուրը:
Արտակարգ իրավիճակների ծառայություններում INTERFAX-ի աղբյուրի խոսքով՝ ռադարներից ինքնաթիռն անհետացել է Սև ծովի ռուսական ջրային տարածքի երկնքում մանևր իրականացնելիս:
Նրա խոսքով՝ ինքնաթիռն անհետացել է մեկնումից գործնականում անմիջապես հետո, ենթադրաբար, օդանավակայանից 5-7 կմ հեռու: