Հանրապետություն սկսել են ներթափանցել տաք օդային հոսանքները. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանրապետություն սկսել են ներթափանցել տաք օդային հոսանքները։
«Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ՝ Երևանում եթե երեկ 10:00-ին -17…-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10…-12 աստիճան է»,- գրել է նա: