Ինչո՞ւ ԵԼՔ դաշինք. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։
Ավելի ուշ պատգամավորը բացատրել է, թե ինչու է դաշինքը կոչվելու ԵԼՔ
«ԵԼՔ – դժվար կացությունից, անհաջողությունից ազատվելու հնարավորություն՝ միջոց, վերելք՝ դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Է. Աղայան
Արդի հայերենի բացատրական բառարան
«ԵԼՔ դաշինք» – Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանը վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի:
Արդի Հայաստանի քաղաքական բառարան»: