Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Բացառիկ վիրահատություն «Սլավմեդ» բժշկական կենտրոնում (լուսանկարներ)

Օրեր առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատել են 68 տարեկան կնոջ, ով արդեն կորցրել էր հույսը, որ կարող է ազատվել պարանոցի շրջանում գոյացած ու անընդհատ արյունահոսող ուռուցքից:

Վիրահատությունն իրականացրին կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի Թորոսյանը, Անեսթեզիոլոիայի և ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Վահե Կառլոսի Սաբունջյանը և էնդոկրին վիրաբույժ Արամ Սամվելի Չոմոյանը: Վիրահատված կինը՝ Հռիփսիմե Քեհինյանը, դիմել էր կենտրոն 3-4 ամիս առաջ, երբ վիճակն ուղղակի անտանելի էր դարձել:

Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ կինը 4 տարի առաջ հանգուցավոր խպիպի՝ զոբի համար վիրահատության էր ենթարկվել Երևանի հիվանդանոցներից մեկում: Վիրահատությունից մի տարի անց պարանոցի հատվածում ուռածություն է նկատել, սկսել է իրեն վատ զգալ ու կրկին դիմել վիրահատող բժշկին, սակայն նա օգնել չի կարողացել և ուղարկել է ճառագայթաբանի մոտ: Ճառագայթաբանն էլ, սակայն,ասել է, որ չի կարող իրականացնել ճառագայթային բուժում, քանի որ վահանաձև գեղձն ամբողջությամբ հեռացված չէ:

bacarik-virahatutyun-slavmed-bjshkakan-kentronum-virahatelen-vatsunut-tarekan-knojovarden-korcreler-huysevor-karogher-azatvel-1

Դրանից հետո Հռիփսիմե Քեհինյանը ևս մի քանի բուժհաստատություն է դիմել, սակայն հրաժարվել են վիրահատել: «Ուր գնացի, ասացին, որ չեն կարող վիրահատել, քանի որ գոյացությունն անոթի վրա փաթաթված է, վիրահատությունը շատ ռիսկային է: Ես էլ արդեն հույսս կորցրել էի, ասում էի՝ ոչ դեղ եմ խմելու, ոչ էլ բժշկի եմ գնալու: Բայց ուռուցքը շարունակում էր մեծանալ, արդեն դարձել էր մոտ 2-3 ամսական երեխայի գլխի չափ, ու խոցոտումներ էին առաջացել: Իսկ այս տարվա օգոստոսի 12-ից ուռուցքը սկսեց արյունահոսել ու կապտել, ու ես ինձ սկսեցի շատ վատ զգալ: Արդեն սեպտեմբերի սկզբին եկա «Սլավմեդ»՝ Արա Արմենակովիչի մոտ, ու խնդրեցի ինձ վիրահատել՝անկախ արդյունքից: Արդեն չէի կարողանում այսպես ապրել, շատ էր մեծացել, խոցոտվել, անընդհատ արյուն էր գալիս, չէի կարողանում հաց ուտել, նիհարել էի»,- պատմում է Հռիփսիմե Քեհինյանը:

Կենտրոնում նախ բուժում են նշանակել, քանի որ գոյացությունը ամբողջությամբ կարծրացած է եղել: Բուժումների արդյունքում վիճակը մի փոքր շտկվել է, ինչից հետո միայն մասնագետները դիմել են վիրահատության:

Ինչպես փաստում են մասնագետները, վիրահատության ժամանակ հաջողվել է անել անգամ պլանավորվածից ավելին: Հեռացրել են ամբողջ խոցոտված ուռուցքը, վահանաձև գեղձի ողջ ձախ հատվածն ու ավշային հանգույցները: Ավելի ծավալուն միջամտություն չի արվել, քանի որ հիվանդն արդեն իսկ շատ արյուն էր կորցրել. «4 ամիս շարունակ բաց վերքերի պատճառով կինը բավականին արյուն էր կորցրել, մենք վիրահատել ենք հեմոլոբինի ցածր տոկոսի պայմաններում, բացի այդ այլ զուգակցվող հիվանդություններ էլ ուներ նա, որոնք ևս ռիսկի գործոն էին նման ծավալի վիրահատության համար: Բարեբախտաբար, Սլավմեդ ԲԿ-ն ամեն հնարավորություն ունի նման վիրահատություն կատարելու, վիրահատության ժամանակ հիվանդի կյանքը ապահովելու և հետվիրահատական շրջանը ճիշտ վարելու համար: Հենց այդ պատճառով էլ մենք թիմով որոշեցինք գնալ այդ քայլին ու պատվով դուրս եկանք այդ վիճակից»,- նշում է կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Վահե Կառլոսի Սաբունջյանը:

bacarik-virahatutyun-slavmed-bjshkakan-kentronum-virahatelen-vatsunut-tarekan-knojovarden-korcreler-huysevor-karogher-azatvel
Հռիփսիմե Քեհինյանն արդեն իրեն լավ է զգում. իր ոտքով ու բարձր տրամադրությամբ գնացել է տուն:

«Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի հրաշք էր: Հիմա ինքնազգացողությունս լավ է, ուղղակի թույլ եմ զգում, շատ արյուն էի կորցրել, ինձ երկու անգամ արյուն ու պլազմա ներարկեցին, կամաց-կամաց կկազդուրվեմ, բայց կարևորը՝ արդեն կրող եմ վերադառնալ իմ բնականոն կյանքին: Շատ շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին նման վերաբերմունքի համար: Բոլորն ինձ «Սլավմեդ» կենտրոնում վերաբերվում էին այնպես, ինչպես հարազատներս ինձ կվերաբերվեին»,- ասում է նա:

Հավելենք, որ մասնագետները պլանավորում են հեռացնել նաև կնոջ վահանաձև գեղձի աջ մասը ավելի մեծ բուժական արդյունքի համար, բայց դրա համար նա նախ պետք է ապաքինվի «Գուցե մի երեք ամիս հետո նորից հետազոտենք ու նա արդեն բավարար կազդուրված լինի վիրահատությունը կատարելու համար»,- հավելեց Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար հավելեց Արա Թորոսյանը: