«ՀԺ». Տիգրան Արզաքանցյանի բարեգործական հիմնադրամը սնանկ կճանաչվի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչվի ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի անունը կրող բարեգործական հիմնադրամը։ ՊԵԿ-ը դեկտեմբերի 7-ին դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամը» սնանկ ճանաչելու հայցով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սնանկության տեսակը նշված է «հարկադրված»։
Գործով դատավորն է Ալեքսեյ Սուքոյանը։ Առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանն այս հիմնադրամի միջոցով ընտրություններից առաջ բարեգործություն էր կատարում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, սակայն, ինչպես տեսնում ենք, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո բարեգործական հիմնադրամն այլևս պետք չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում