Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը՝ Իրանի Նախագահի ՀՀ կատարած այցի առթիվ

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանը այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից հայտարարություն են տարածել Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձևական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանն ինչպիսի խոր գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից: Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից և մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու և Իրանի դեմ արգելապատնեշի: Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում ձեռք բերածով և ձգտում է արագացված տեմպերով ավարտին հասցնել Հայաստանը վերջնականապես կուլ տալու ու դեպի հարավ ուղղված կայազոր դարձնելու ծրագիրը:

Շատ ցավալի է, որ կորցրել ենք անցած 25 տարիները, որոնք կարող էին լինել Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու, նրա համար յուրօրինակ Հոնգկոնգ դառնալու և, այդ հարաբերությունների վրա հենվելով՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելու ու տարածաշրջանային գործոնի վերածվելու տարիներ: Երբ եղբայրական Իրանը շրջափակման մեջ էր և Հայաստանը կարող էր զգալի չափով օժանդակել նրան, մենք ոչինչ չարեցինք՝ հլու-հնազանդ ենթարկվելով մեզ թելադրված պայմաններին: Մինչդեռ Իրանը և՛ այն ժամանակ, և՛ հիմա հետևողականորեն շարունակում է անգամ Հայաստանի փաստացի պաշտոնական մերժողականության պարագայում մեզ ընդունել որպես սուբյեկտ և ըստ այդմ կառուցել իր ռազմավարությունը տարածաշրջանում:

Իրանի Նախագահի ներկայիս այցը նույնպես, որ տեղի է ունենում Ռուսաստանի զավթողականության և դրա նկատմամբ պաշտոնական Երևանի բացահայտ համաձայնության պայմաններում, վկայում է ոչ միայն նրա սկզբունքայնության մասին: Պատմության խորքերից եկող պետական իմաստնությամբ Իրանը հասկանում է, որ հայությունը ներազգային ճգնաժամի և այն հաղթահարելու զարթոնքի գործընթացի մեջ է և իր աջակցությունը կարևոր է մեզ համար վճռորոշ այս ժամանակահատվածում:

Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ հայ և իրանցի ժողովուրդների ժամանակը չափվում է հազարամյակներով, ուստի անտեսում է Հայաստանի այսօրվա զավթված վիճակը՝ որպես կարճատև ու անցողիկ դրվագ և իր ծրագրերը կազմում է մեծ ապագայի մեծ հեռանկարի հաշվարկով:

Շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Իրանին աջակցության համար: Մենք նույն չափանիշներով ենք մտածում և համոզված ենք, որ կարճ ժամանակ անց ազատագրվելու ենք, թռիչքային տեմպերով ու ծավալներով լրացնելու ենք բացթողածը և Իրանի հետ համագործակցությամբ ու նաև դրա շնորհիվ ստանձնելու ենք մեր ավանդական դերն ու կարգավիճակը՝ վերստին դառնալով կամուրջ-միջնորդ տարածաշրջանների ու քաղաքակրթությունների միջև: