Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Տնտեսություն

Մի′ խաթարեք բարեգործ հայրենասերի Ձեր բարի համբավը․ բաց նամակ՝ Սամվել Կարապետյանին

«Նաիրիտի» համակարգող խումբը բաց նամակ է հղել ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին: Նշենք, որ սա նաիրիտցիների արդեն երկրորդ նամակն է գործարարին: Երկրորդ բաց նամակը գրելու պատճառ «Նաիրիտի» համակարգող խմբի համար հանդիսացել է առաջին բաց նամակի չգոհացնելը: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պրն․ Կարապետյան,

Ձեր պատասխանը մեր բաց նամակին, վկայում է այն մասին, որ հետևում եք «Նաիրիտի» շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։

«Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի «Նաիրիտ» գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։ Ձեր այս խոսքերի անկեղծությունը չդնելով կասկածի տակ՝ այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ, չխոչընդոտելու միակ և եզակի տարբերակը, կարծում ենք կարող է լինել այն, որ օրենքով նախատեսվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» մասին հոդվածի շրջանակներում «Նաիրիտի» սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցվի, ինչի ուղղությամբ կարող եք դրսևորել ձեր գործուն աջակցությունը՝ որպես ՀԷՑ-ի բաժնետեր։

Այսպես, Ձեր հզոր իրավաբանական խորհրդատուների թիմը, օգտվելով ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի (գլուխ 8) 59 հոդվածի զ կետից (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), ստեղծված իրավիճակում վստահ ենք, որ կգտնի ելք, որի արդյունքում Ձեր հանձնարարությամբ «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը իրավասու կլինի՝ կազմելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ պարտքի մարման ժամանակացույց՝ պարտքի մարման ժամկետների հետաձգում 6 ամսով՝ մինչև հուլիս ամիսը։ Սկսած հուլիսից՝ կսկվի պարտքի մարումը՝ համաձայն կազմված ժամանակացույցի։

Սնանկ ճանաչված «Նաիրիտի» ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում այսպիսի հնարավոր ելքը թույլ կտա «Նաիրիտով» հետաքրքրվող ներդրողների համար վերացնել սնանկության վճռով պայմանավորված խրտնեցնող հանգամանքները, և ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթը ի կատար ածել։ Այսպիսով, կառավարությունն այլևս հնարավորություն չի ունենա սնանկության գործընթացը որպես առիթ օգտագործելով՝ ներդրողների հայտարարված մրցույթը չկայացնել։

Ինչպես նշում եք Ձեր նամակում, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 07․04․2015թ․ (մինչև «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու նպատակով՝ հիմք ընդունելով գործարանի կողմից կուտակված էլեկտրաէներգիայի 1,2 մլրդ․ դրամ պարտքը։

Իսկապես, «Նաիրիտի» սնանկության դատավարությունը, ի ուրախություն մեզ՝ հազարավոր նաիրիտցիներիս, ձգձգվում էր, որով հույս էր առաջանում, որ, այնուամենայնիվ, գուցե «Նաիրիտի» անվերջանալի թվացող պատմությունը դրական ավարտ կունենա։

Սակայն, 2016 թվականին «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումից հետո ձգձգվող սնանկության գործընթացը արտահերթ և արագացված դատական նիստով ստացավ իր հանգուցալուծումը՝ «Նաիրիտը» ճանաչվեց սնանկ։ Ստացվում է՝ «Նաիրիտի» սնկանության վճիռը կայացվեց հենց ձեր օրոք, այն էլ՝ արագացված դատական նիստով, ինչը տալիս է մտորելու և եզրակացություններ կազմելու բազմաթիվ առիթներ։

Իսկ թե ինչու «Նաիրիտի» սնկանության որոշումը կայացվեց արտահերթ դատական նիստում, դա ևս մտահոգիչ է․ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդություն կարող էր ներկայացնել կողմերից մեկը՝ տվյալ դեպքում պարտատեր «ՀԷՑ»-ը կամ պարտապան «Նաիրիտը»։ Ակնհայտ է, որ դա կատարվել է Ձեր միջնորդությամբ, ինչը ևս ցավալի է։

Դուք համարվում եք աշխարհի հայերի մեջ ամենահարուստը, հայտնի եք Ձեր բարեգործություններով և շռայլ նվիրատվություններով, և եթե «Նաիրիտի» փակումն ու Հայաստանի տնտեսության առողջացմանն արգելակումը քաղաքական պատվեր չէ, ապա արդյո՞ք Ձեր թափն ու հնարավորություններն ունեցող գործարարի համար այդքան նշանակալից գումար էր կազմում «Նաիրիտի» պարտքը, որ ստիպված էիք դիմել սույն սնանկացման արագացված գործընթացին:

Վերաբերվելով Ձեզ և Ձեր բարի գործերին խորին հարգանքով՝ վստահ ենք՝ չեք ցանկանա, որ Ձեր անունը դրոշմվի «Նաիրիտը» կործանող այնպիսի վատահամբավ, բազմիցս հրապարակավ անարգանքի արժանացած գործիչների անունների շարքում, ինչպիսիք են Վահան Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը։

Հարգելի պրն․ Կարապետյան, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր հնարավոր և գործուն աջակցությունը ՀԷՑ-ի հայցադիմումի համաձայն սնանկ ճանաչված «Նաիրիտի» խնդրի դրական հանգուցալուծման ուղղությամբ՝ այն է՝ Ձեր միջնորդությամբ ժամանակավորապես կասեցնել սնանկության որոշումը, որով հնարավորություն կշնորհվի «Նաիրիտին»՝ վերստին վերագործարկվելու, և հենց դա էլ կլինի վառ ապացույցը Ձեր այն խոսքերի, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի «Նաիրիտ» գործարանի հնարավոր առողջացմանը։

Նաիրիտի համակարգող խումբ
[email protected]»: