«Հրապարակ». Ասենք՝ տվեցի, դո՞ւ ինչ կտաս ինձ. վարչապետը հորդորել է կադրային ջարդ անել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցերի ժամանակ նախօրեին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի մարզում։ Թեպետ Արտաշատում Կարապետյանին դիմավորողների առաջնագծում եղել է քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը, սակայն մարզի բազում համայնքապետեր ներկա չեն եղել մարզկենտրոնում կայացած հանդիպմանը, բացակայել է նաև Վեդիի քաղաքապետը։
Հանդիպման ընթացքում վարչապետը հորդորել է համայնքապետերին կադրային ջարդ անել, ազատվել ավելորդ հաստիքներից, ինչը խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Համայնքապետերին զարմացրել է վարչապետի բիզնես մտածողությունը գրեթե բոլոր հարցերում։
Կարեն Կարապետյանը հարցախեղդ է արել համայնքապետերին, թե որևէ ֆինանսական ծրագիր, աջակցություն տրամադրելու դեպքում փոխարենն ինչ կստանա։ «Ասենք՝ տվեցի, դո՞ւ ինչ կտաս ինձ»,- հարցրել է նա։ Հետաքրքրվել է նաև համայնքների եկամուտների դինամիկայի մասին, Արարատի քաղաքապետից լսելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ավելացել են համայնքի եկամուտները, այսինքն՝ հարկահավաքությունը նորմալ է ընթացել՝ 250 միլիոնից 550 դառնալով, իբրև խրախուսում՝ հանձնարարել է իր ենթականերին ավելացնել քաղաքին տրվող դոտացիաները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում