Թուրքիայի իշխանությունները քավության նոխազ են փնտրում
Ինչպես և սպասվում էր, Թուրքիայի իշխանությունները քավության նոխազ են փնտրում, որ նրա վրա բարդեն երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած հարձակումը, որի ժամանակ սպանվեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Անկարան նաև փորձում է այս ամենից իր օգուտը ստանալ: Anadolu-ի տեղեկություններով, երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած հեռախոզազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանին սպանելու հետևում կանգնած է ԱՄՆ-ում պատսպարված թուրք հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը…
Այս անգամ Էրդողանը հանգիստ թողեց քրդերին, քանի որ մարրդասպանն ազգությամբ թուրք էր և ոստիկան: Ամենահարմար թեկնածում Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆ.Գյուլենն է, որին Անկարան արդեն մի քանի ամիս է պահանջում է ԱՄՆ-ից արտաքսել, քանի որ հենց նրան է մեղադրում Թուրքիայի բռնապետը հուլիսյան չհաջողված պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից