Պուտինը Թուրքիայում սպանված դեսպանին հետմահու շնորհել է հերոսի կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին:
«Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում ցուցաբերած տոկունության եւ արիության, ՌԴ-ի արտաքին քաղաքականության իրագործման մեջ ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում շնորհել (հետմահու) Անդրեյ Գենադիի Կառլովին»,-ասված Է հրամանագրի տեքստում, որը դեկտեմբերի 21-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակում է տեղի է ունեցել: «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ ռուս դիվանագետի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:
Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել է եւս երկու մարդ: