Ավտովթար` Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2121» մակնիշի 93 MQ 093 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Հ.) և «ГАЗель» մակնիշի 34 RA 631 պետհամարանիշներով (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ВАЗ 2121»-ի վարորդին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Շ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: