Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար
Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանը մենաշնորհային դիրք է զբաղեցնում նաև անձեռնմխելիության ու անպատժելիության դաշտում

Դեռ այս տարեսկզբին ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց խոշոր հարկատուների ցուցակը, որտեղ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը) իր 3՝ «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» և «Ա և Գ» ընկերություններով այնքան էլ աչքի չէր ընկնում: Այս վիճակագրությունն այսօր էլ շարունակվում է՝ Լֆիկ Սամոյի երեք ընկերության վճարած հարկերը մոտ 20 %-ով նվազել են: Ասել է թե՝ նա «աղքատանում» է: Սա այն դեպքում, երբ այս օլիգարխը ոչ միայն չի զիջում իր տեղը շուկայում և չունի մրցակիցներ, այլև օրեցօր նրա բիզնեսը ծաղկում ու ընդլայնվում է:

Գուցե Լֆիկ Սամոյի բիզնեսն այսքան աղմուկ չբարձրացներ ու «աչք չծակեր», եթե նրա հաշվարկները միայն կապված լինեին ժողովրդի քսակների հետ, ոչ թե շահարկվեր մարդկանց սոցիալական գործոնը:

Այսպես. դեռ մի քանի տարի առաջ Սամվել Ալեքսանյանն աշխատեցրեց մի մեխանիզմ, որի նպատակը մեկն էր՝ որքան շատ խաբել ու գումարներ կորզել ժողովրդից և մնալ անպատժելի:

Այն, որ Լֆիկին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում շատ հաճախ են հայտնվում ժամկետանց ու անորակ մթերքներ, շշալցված հեղուկներ՝ ապացուցված փաստ է (հիշենք, օրինակ, որդնած այլուրի կամ բլինչիկների պատմությունը), այդ գործով զբաղվել է անգամ Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Բայց քանի որ ներկրողների ու հարկատուների շրջանում Լֆիկ Սամոյի դիրքերը մենաշնորհային են, և նա համարվում է «անձեռնմխելի բիզնեսմեն», ուստի՝ որդերն ու թրթուռները շատ արագ ջրվեցին, իսկ «Երևան Սիթի»-ների ցանցն ու Լֆիկի «փառքը» մնացին:

Անպատժելիությունն այնքան բացեց նրա ախորժակը, որ գերշահույթ ստանալու նպատակով նա սկսեց համագործակցել «Ամերիա» և «Ինեկոբանկ» բանկերի հետ: Չունե՞ք փող, հոգ չէ, բանկերն առաջակում էին վարկային գծով քարտ՝ արտոնյալ պայմաններով, որի միջոցով հնարավոր է կատարել անկանխիկ գնումներ, բայց միայն սուպերմարկետից: Ընդ որում՝ գործարքը կատարվում էր հենց «Սիթիների» կենտրոնում…

Բայց ախորժակից ախորժակ է բացվում… Ամանորյա «Shopping» ակցիաներ կատարելու համար Լֆիկը, իբր մտածելով իր գնորդների մասին՝ այժմ էլ գնորդներին անձնագրի դիմաց սկսեց տրամադրել 200 000 դրամ՝ հենց սուպերմարկետում՝ «Վերադարձրու գումարը և ստացիր անձնագիրդ» սկզբունքով: Գումարը թեև տոկոսով չէր, սակայն ամբողջությամբ պետք է ծախսվեր միայն սուպերմարկետի գնումների վրա:

Նույն սկզբունքով անձեռնմխելի օլիգարխին պատկանող «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցն առաջարկում է ակցիա: Հայաստանում կեղծված դեղերի «մենաշնորհային» դիրք զբաղեցնող դեղատների գովազդային տեքստում հայտարարվում է, թե ««Նատալի ֆարմն» առաջարկում է աշխարհի ամենաորակյալ դեղերը …», բայց դա բոլորը չէ. 40 000 դրամի դեղ գնողներին առաջարկվում է նույնչափ գումարի սահմանում Լֆիկին պատկանող «Աստղիկ» բուժկենտրոնում անցնել անվճար բուժզննում… Այստեղ կարելի է վստահ հայտարարել, որ Լֆիկ Սամոն մտածում է իր գնորդների մասին, քանի որ չի բացառվում, որ 40 հազար դրամի կեղծված դեղ օգտագործելուց հետո, գնորդներն իսկապես բուժզննման կարիք զգան, եթե մինչ այդ նրանց որևէ բան չպատահի…

Այնպես որ՝ Սամվել Ալեքսանյանը մենաշնորհային դիրք է զբաղեցնում նաև անձեռնմխելիության ու անպատժելիության դաշտում: Ու պարզ չէ, թե դեռևս քանի վարչապետ ու կառավարություն է հարկավոր փոխել, որպեսզի Հայաստանում վերջապես վերանա  անպատժելիությունն ու դրանից բխող քրեածին երևույթները:

NEWSPRESS.am