Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է
Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր. Իրանի նախագահ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Իրանի Նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի Նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

«Հարգելի՛ պարոն Նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր եք, և մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:

Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան»,- ասել է ՀՀ Նախագահը:

«Մեծարգո՛ Նախագահ, անչափ շնորհակալ եմ և շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն և Երևան մայրաքաղաք: Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Նախագահ Հասան Ռոհանին: