Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի տեղակալ է նշանակել
ՀՀ Նախագահը նոր հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ.
Ներսես Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»: