Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն
Արխիվ

Զատո մեր տոնածառն ավելի հին է, քան Ադրբեջանը. 28 աստիճան ցրտին վառվել են Գյումրիի տոնածառի լույսերը (լուսանկարներ)

Արդեն սովորության համաձայն` մայրաքաղաքի տոնածառի լույսերը վառելուց հետո վառվում են Գյումրիի տոնածառի լույսերը:

NEWSPRESS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ թեև դրսում շատ ցուրտ էր, բայց շատերն էին եկել տեսնելու այս տարվա տոնածառը, որ նոր՝ 2017 թվականի տոնածառի ու Ձմեռ պապի հետ լուսանկարվեին: Բայց… տոնածառը նույնն էր մնացել, նույն «հագուկապով»: 

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern

Գյումրիի տոնածառն ունի 28 մետր բարձրություն, սոճենու ճյուղերը բերվել են Լոռիի անտառներից: Նշենք, որ 2015 թվականի հունվարին Գյումրիի տոնածառը շրջվեց, ու դրանից հետո կառուցվեց նոր մետաղական կոնստրուկցիա, որը նույնի կրկնությունն էր, միայն, ինչպես ասում են գյումրեցիները, 2 մետրով «բոյովցավ»: Ավելացավ երեք փոքր տոնածառ, որոնք ամրանների դեր են կատարում ու պահում են մեծին, որ չտատանվի ուժեղ քամիների ժամանակ:

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-1

Այս տարի քաղաքապետարանը միայն 500,000 դրամ գումար է հատկացրել տոնածառի մետաղական կոնստրուկցիան տեղադրելու և հանելու համար, իսկ տոնածառի ու քաղաքի փողոցների զարդարանքներ չի գնել՝ օգտագործում է նախորդ տարիների ձեռքբերածը: Գյումրիի տոնական զարդուզարդարանքն էլ արժե մոտ 26 միլիոն դրամ՝ լույսեր, դեկորներ, որոնք գնվել են քաղաքի բյուջեով և գնահատվել են բավական թանկ:

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-6

Սրան ավելացրած նաև տոնական հրավառությունը, որն արժե կես միլիոն դրամ, ու ամեն տարի երկու հրավառության գումար է հատկացվում համայնքային բյուջեից: Հավելենք, որ ըստ խոսակցությունների, փողոցներում էներգիա խնայող լամպերի, տոնական լուսավորության ու հրավառության կազմակերպողն ու բիզնեսը պատկանում է քաղաքապետի որդուն:

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-7

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-8

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-9

Եթե նախորդ տարին քաղաքապետի համար նախընտրական էր, բավականին ջանացել էր ճոխ ամանորյա զարդարանքներով զարմացնել ու ուրախացնել գյումրեցիներին, այս տարի ավելի համեստ է Գյումրին: Շատ տեղերում բացակայում են նախորդ տարվա դեկորները: Օրինակ՝ նախորդ տարի համատիրություններն ամանորյա դեկորներ էին ստացել քաղաքապետարանից, որ զարդարեն շենքերի բակերը:

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-5

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-3

Այս տարի արդեն քաղաքապետ Սամվել Բալասանյանի համար հետընտրական տարի է, ու դա զգացվում է: Միայն կենտրոնական փողոցներն են տոնական տեսք ստացել: Մյուս թաղամասերում տոնական տրամադրությունը բացակայում է: Հարցին, թե ինչու է այս տարի ավելի համեստ ու տոնածառն էլ չի փոխել իր տեսքը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Ամեն տարի չեն կարող ճոխ զարդարել ու փոփոխել զարդարանքը»:

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-2

qsanut-astijancrtin-gyumrum-varvecin-tonacar-luysern-qaxaqapet-samvel-balasanyan-hravarutyun-zatomer-tonacarnaveli-hineqan-adrbejann-katakumen-qaxaqacinern-4

Իսկ գյումրեցիները կատակում էին. «Մեր տոնածառն էլ է ավանդապահ, հեչ բան չի փոխվի: Ճիշտ է` շատ սիրուն է, հլը նախկին քաղաքապետի վախտվանից էս տոնածառն է, գոնե լույսերի ձևը փոխեին, ուր խնայինք»: Մի երիտասարդ էլ լսելով խոսակցությունը՝ ավելացրեց. «Զատո մեր տոնածառն ավելի հին է, քան Ադրբեջանը»: