«Ժողովուրդ». «Հերիք է, Սե՛րժ». Վահան Շիրխանյանը երեք ուղի է առաջարկել Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նորք-Մարաշում բացահայտված «հանցախմբի» գործով մոտ 1 տարի առաջ կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բանտից կրկին բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նա նախ հիշեցրել է, որ «1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը և 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլև օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է: Դատարկել ու ավերել ես 400 գյուղ և 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք է առաջարկել ՀՀԿ առաջնորդին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետևյալ 3 ճանապարհներից մեկը՝
կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, և ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,
հավաքում ես բոլորին և արտագաղթում,
շարունակում ես սև գործդ և սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում