Սերժ Սարգսյանը ստորագրեց 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: